Jump to content

Վինսենթ Կայմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինսենթ Կայմեր
գերմ.՝ Vincent Keymer
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 2004(2004-11-15)[1] (19 տարեկան)
ԾննդավայրՄայնց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[2]
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունGymnasium Nieder-Olm? (մարտ 2022)[3]
Մասնագիտությունշախմատիստ
ԱնդամությունDeutscher Schachbund?
Կայքvincent-keymer.de
 Vincent Keymer Վիքիպահեստում

Վինսենթ Կայմեր (գերմ.՝ Vincent Keymer նոյեմբերի 15, 2004(2004-11-15)[1], Մայնց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[2]), գերմանացի շախմատիստ, գրոսմայստեր (2020)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթ Կայմերը շախմատ խաղալ սովորել է հինգ տարեկանում[4]։ Շախմատի Եվրոպայի պատանեկան և աշխարհի պատանեկան առաջնությունների տարբեր տարիքային խմբերում նա ներկայացրել է Գերմանիան։ 2015 և 2017 թվականներին Գերմանիայի հավաքականի կազմում հաղթող է ճանաչվել մինչև 18 տարեկանների պատանիների շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում։ 2018 թվականին հաղթել է Կարլսրուե քաղաքում տեղի ունեցած «Grenke Chess Open» շախմատային փառատոնի մրցաշարում[5][6][7]։

2021 թվականի սեպտեմբերին Ռեյկյավիկում տեղի ունեցած Եվրոպայի անհատական առաջնությունում նվաճեել է արծաթե մեդալ[8]։

Մրցաշարերում ունեցած հաջողությունների համար Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) 2017 թվականին Կայմերին արժանացել է միջազգային վարպետի կոչման (IM), իսկ երեք տարի անց՝ միջազգային գրոսմայստերի կոչման։

Վինսենթ Կայմերը համարվում է Գերմանիայի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ տարիքում գրոսմայստեր դարձած շախմատիստը[9]։

Նա իր Էլոյի ամենաբարձր վարկանիշին հասել է 2022 թվականի մայիսին՝ 2667 միավոր։ 2022 թվականի ապրիլից նա աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցանկում զբաղեցրել 85֊րդ հորիզոնականը։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի վարկանիշի փոփոխություններ[10][11]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2011 1721 1721 1721
2012 1721 1721 1721 1721 1721 1721 1721 1720 1793 1793 1720
2013 1793 1793 1789 1789 1861 1861 1861 1911 1933 1933 1955 1955 1955 1789
2014 1955 1970 1970 2014 2014 2036 2036 2036 2092 2116 2116 2116 2116 1955
2015 2176 2214 2365 2365 2338 2338 2352 2352 2356 2347 2342 2324 2365 2176
2016 2353 2368 2350 2352 2294 2341 2341 2348 2402 2402 2419 2415 2419 2294
2017 2428 2420 2401 2400 2409 2411 2411 2432 2419 2413 2405 2405 2432 2400
2018 2408 2418 2403 2403 2443 2466 2466 2493 2493 2491 2502 2508 2508 2403
2019 2500 2505 2509 2516 2521 2522 2513 2513 2506 2506 2518 2520 2522 2500
2020 2527 2557 2558 2558 2558 2558 2558 2568 2568 2588 2588 2591 2591 2527
2021 2591 2591 2591 2602 2607 2630 2639 2664 2664 2591
2022 2664 2654 2667 2675 2686 2672 2693 2700 2698 2696 2696 2700 2654
2023 2690 2699 2700 2690 2701 2717 2717 2721 2738 2738 2690
2024 2743 2738 2738 2726 2721 2719 2743 2719


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 chessgames.com — 2001.
  2. 2,0 2,1 2,2 https://ratings.fide.com/title_applications.phtml?details=1&id=12940690&title=IM&pb=50&reff=0
  3. Die Welt (գերմ.) / Hrsg.: S. AustWeltN24, Axel Springer SE, 1946. — ISSN 0173-8437
  4. Ulrich Stock (2016-11-24). «Vincent Keymer: Ein kleiner König». zeit.de. Վերցված է 2017-07-04-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  5. «Deutschland holt Gold bei der Jugend-Europameisterschaft». Deutscher Schachbund. Վերցված է 2020-11-15-ին.
  6. «Deutschland ist U18-Mannschaftseuropameister». de.chessbase.com. Վերցված է 2020-11-15-ին.
  7. Ergebnisse 3. GRENKE Chess Open
  8. European Individual Chess Championship 2021 - Reykjavik Open
  9. Michael Eder (2020-01-04). «Ausnahmetalent im Schach: Der größte Vorteil des Vincent Keymer». faz.net. Վերցված է 2020-01-05-ին.
  10. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  11. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինսենթ Կայմեր» հոդվածին։